ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Միանգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում։-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք,խեղճ ենք մենք:
Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելիէ: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրիշուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ,մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչմեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում ենաստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:- Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,աստղացույցերով։
1 Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը։Ամենագեղեցիկ բանը դրանք ծաղիկներն են,բնությունը,տոնածառը զարդարած,քաղաքը։
2 Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛րբառարանի օգնությամբ:Գանգատվում-բողոքում,տրտնջում-նվնվում,անտանելի-ոչ տանելի,էակ-շնչող արարած,թոշակ-ծերերին տրվող դրամական նպաստ։
3 Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի,հոգնակիները՝ եզակի: Աչքեր-աչք,կաթիլներ-կաթիլ,կենդանի-կենդանիներ,աստղեր-աստղ