Մենք կատարել ենք բնագիտական փորձեր ջրով և տեսել,որ ջուրը անգույն է,բայց եթե նրա նրա մեջ լցնենք ինչ որ մի գույն նա կդառնա գունավոր։
Մանրադիտակով ուսումնասիրել եմ թունավոր սունկ։
Մասնակցել եմ քիմիական փորձերի։
Մենք գնացել ենք կենդանիների թանգարան
Մենք կատարել ենք բնագիտական փորձեր ջրով և տեսել,որ ջուրը անգույն է,բայց եթե նրա նրա մեջ լցնենք ինչ որ մի գույն նա կդառնա գունավոր։
Մանրադիտակով ուսումնասիրել եմ թունավոր սունկ։
Մասնակցել եմ քիմիական փորձերի։
Մենք գնացել ենք կենդանիների թանգարան
Ես շատ հետաքրքիր եմ անցկացրել արձակուրդները։ Ես իմ փոքր եղբոր հետ զարդարել եմ տոնածառը։ Քանի որ ես շատ եմ սիրում շներին,ամեն օր կերակրել եմ դրսում թափառող անօգնական շներին։ Մենք միասին նամակ ենք գրել Ձմեռ Պապիկին։ Նա ամանորի գիշերը բերել է մեր նվերները։ Ես նաև օգնել եմ տատիկիս,պատրաստել ենք տոլմա և բլինչիկներ։ Ես շատ եմ կարոտել դպրոցը և բոլոր իմ ուսուցիչներին։
Երբ ձյուն եկավ ՝մենք բոլորի նման գնացինք բակ և խաղացինք։
Անուն, Ազգանուն-Սերյոժա Աղամալյան
Դասարան- 4.2 դասարան
Ճամբարային խումբ-(բնագետ- հայրենագետներ)։
Ընտրությամբ գործունեություն-Լրացուցիչ կրթություն- ես հաճախում եմ Դավիթ Համբարձումյանի լողի դպրոց
Երկարօրյա ծառայություն- (չեմ օգտվում)
Երթուղային ծառայություն՝ (միակողմանի,)
ընկերասեր – ընկեր(արմատ) + ա(հոդակապ) + սեր(արմատ)
Բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ :
Սաղարթախիտ, եղնիկ, վարդագույն, լեռնային, քաջություն, սար, անթարթ, դասընկեր
սաղարթ+ա+խիտ, եղնիկ, վարդ+ա+գույն, լեռ+նային, քաջ+ություն, սար, ան+թարթ, դաս+ընկեր
2.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:
Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:ս
3.Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:
Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:
1․ Անահիտը 5 տուփ կարագ գնելու համար վճարեց 3500դրամ։ Սոնան այդ նույն կարագից 3 տուփ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
3500:5=700
700×3=2100
2․Ավտոմեքենան երկու օրում անցավ 650կմ ճանապարհ։ Առաջին օրը նա անցավ 70կմ-ով ավելի, քան երկրորդ օրը։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան առաջին օրը։
650-70=580
580:2=290
290+70=360
3․ Սոնան 20 տետրի համար վճարեց 280 դրամ ավելի, քան Անին՝ 16 տետրի համար։ Աննան 7 տետրի համար որքա՞ն գումար պետք է վճարի։
20-16=4
280:4=70
70×3=2100
4․ Էլեկտրալարի 60մ երկարությամբ փաթեթն արժե 7200դրամ։ Որքա՞ն պետք է վճարել՝ այդ լարից 25մ գնելու համար։
7200:60=120
120×25=
Ավ․Իսահակյան
Մի անգամ հեղինակի ընկերը նրա երեխաների համար եղնիկ նվիրեց։ Նրանք շատ էին սիրում այդ եղնիկին։Նա ուներ շատ գեղեցիկ աչուկներ և երկար թարթիչներ։ Եղմիկը խաղում էր բալիկների հետ․ նրանք միասին ուտում էին,միասին քնում,միասին վազվզում։ Բայց եղմիկը երբեմն տխրում էր։ Նա թաքուն գնում էր պատշգամբի մոտ և սրում էր ականջները ու լսում անտառի ձայները։ Նա շատ էր կարոտում իր մայրիկին ,հայրիկին ու ընկերներին։Մի անգամ ,շատ ուժեղ փոթորիկ էր,քամին բացում է դուռը։ Հանկարծ եղնիկը մի ոստյունով թռնում է և անհետանում մթի մեջ։ Երևի նա գնում է իր ծնողների մոտ։ Երևի եղնիկը էլ չի կարոտի իր մայրիկին ,որովհետև նրանք արդեն միասին կվազվզեն անտառում։
Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթաթել, ծածկվել
Плавание — мой любимый вид спорта.Я люблю плавание потому что, когда погружаешься в воду, начинаешь ощущать неповторимое чувство легкости, желание двигаться, появляется хорошее настроение. В конце занятий очень не хочется выходить из воды.Существует несколько стилей спортивного плавания – это баттерфляй, брасс и кроль на спине и на груди.Плавание – очень популярный в мире вид спорта.Возможно, я не стану чемпионом, но любить плавание и заниматься этим видом спорта буду всегда и с удовольствием.
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
հանդ-արդ,դաշտ
պատգամբ-բալկոն
մակաղած-տարածված
ոսկեգեղմ-ոսկեմազ
ջինջ-պարզ
երկայն-երկար
ուշագրավ-աչքի ընկնող
լռիկ-լուռ
խորասույզ-խորաթափանց
անդուլ-անդադար
շառաչ-շառաչյուն
ծլկվում-չքվել
ղողանջուն-զնգզնգուն
թախծալի-տխուր
անսանձ-անզուսպ
ծեծկում-ուժեղ ծեծել
ճակատում էին-կռվում էին
լիակուրծք-լիաթոք
մռունչ-մռնչյուն
աղմկահույց-աղմուկ առաջացնող
հողմածեծ-հողմից ծեծված
փեղկ-ճեղք,մաս
հուժկու-հզոր
գոգ-գիրկ
խավար-մութ
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: