Մայրցամաքներ և օվկիանոսներ․ամփոփիչ առաջադրանք

ДАТА:  АВТОР: ANJELABLEYANВ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 4

Լրացնել բաց թողնված բառերը՝

Օվկիանոսները չորսն են՝ Խաղաղ———-, Ատլանտյան—————, —Հնդկական— և ——Սառուցյալ————- օվկիանոսները: Ամենամեծը   Խաղաղ———  օվկիանոսն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Սառուցյալ—————-օվկիա­նոսն է:

Սահարա———  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսը———  աշխարհի ամենաերկար գետն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են Մայրցամաքներ—————: Մայրցամաքները —6—— են՝ Եվրասիա———, —Աֆրիկա———, Ավստրալիա——————, Անտարկտիդա—————, Հյուսիսային Ամերիկա————-, —Հարավային Ամերիկա——: Ամենամեծը Եվրասիան———- է:  Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան————- է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը —Ավստրալիան է——— է:

Карта мира с городами и странами

Անտարկտիդա

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Զարմանալի փաստեր
Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:
Ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցի շերտով:

Աֆրիկա

Մեծությամբ 2-րդ  մայրցամաքն  է:  Նրա ազգաբնակչությունը կազմում է հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում՝ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվարկությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել՝ դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Զարմանալի փաստեր

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:

Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:

Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:

Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ: