Գետեր, լճեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ  մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:   Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը,  աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:  Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝  Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝  Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային  ջրերը, ստորերկրյա ջրերը:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:   Գետը ջրային համակարգ է,որը սկիզբ է առնում լճերից։
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:Գետային համակարգը բաղկացած է գետահովիտից,հունից և ակունքից։
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ: Գետերը սնվում են անձրևաջրերից և հալած սառույցներից։
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Օրինաչափություն

Օրինաչափություններ

1 Ըստ օրինաչափության՝ գտի՛ր տրված հաջորդականության հերթական անդամը։

1, 4, 7, 10, 13, 16,19 ․․․

244, 246, 248, 252 ․․․․

1, 2, 3, 5, 8, 13, 21 ․․․

1, 4, 9, 14, 19 ․․․

3, 6, 12, 24, 48, ․․․

78, 71, 64, 57, ․․․

147, 136, 125, 114, ․․․

2 Կռահի՛ր օրինաչափությունը և պարզի՛ր, թե որ թիվը պետք է լինի դատարկ վանդակում։

125616
17 21
2510226
42 43
14361265
114 218
643111421
515 269

Նուկիմ քաղաքի խելոքները

Մաս 2-րդ

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

խուրջին-բրդից գործված տոպրակ

խիճ-քարի փոքրիկ բեկոր

մատուցարան-սինի,սկուտեղ

բոլոջ-բլոճ,տառական

Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Նուկիմ քաղաքի խելոքները

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

հարայ-հրոց-գոռոց

պատգամ-լուր,իր կամքը արտահայտող իուր

քսակ-պարկ

առաջավոր-առաջնորդ

խանութպան-խանութի տեր

հրապուրում-գայթակղվում

տաքդեղ-ծիծակ,կծու բիբար

սալաներ-զամբյուղ

օր,էդպես,

ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե: Կարդում  .եմ,  երգում ե.ս,    ամենա.էժան,  խաղացել  ե.ն,  ,  է.ջմիածին,  մանրէ, ամենաե.րկար, տասնե.րկու, վայրէ.ջք,  տեսել  է.ք:
2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ո: Ոսկեզօծվել,  .ովքեր,   որդի,  օդաչու,   տնօրեն,.այսօ.ր,  արջաորս,  ով,  մեղմօրոր,   քնքշորեն,  անօ.գնական:
3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր:

Երբ աշուն եկավ տերևներ ոսկեզօծվեցին ։ Երբ քամին փչեց, տերևները մեղմօրոր սկսեցեն պարել։ Նրանք քնքշորեն վայրէջք կատարեցին։ Թռչունների երամը չվելով անէացավ հեռվում։

Բեկյալ, բեկյալ գծի երկարություն


1․ Ինչպիսի բեկյալ է նկարված։ փակ
2․ Տարբերակներից որում է պատկերված ինքնահատվող բեկյալ։
Պատկեր 1․
Պատկեր 2․ ճիշշտ է
Պատկեր 3․
3․ Գտնել ABCDE բեկյալի երկարությունը, եթե AB=11սմ, BC=5 սմ, CD=8 սմ,
DE=14 սմ:

ABCDE=AB+BC+CD+DE=11+5+8+14

  1. Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրով։ Եթե
    AB=20դմ, BC=50 դմ, CD =80դմ
    5.Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին
    աղցան պատրաստելու համար: 3X8=24, 2X8=16, 1X8=8
    6․ Տարբեր թվանշաններով գրվող ամենափոքր քառանիշ թվի հարյուրավորների կարգում
    ի՞նչ թվանշան է գրված:
    7․ Օգտագործելով թվաբանական գործողության նշանները՝ հինգ մեկերի միջոցով
    ստացեք 100:
    Տնային առաջադրանքներ
    1․Ինչպիսի բեկյալ է նկարված։
    2․ Գտնել ABCDE բեկյալի երկարությունը, եթե AB=14սմ, BC=4սմ, CD=9 սմ,
    DE=16սմ:
    3․ Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված միլիմետրով։ Եթե AB=5սմ,
    BC=7սմ, CD =9սմ։

Մայրցամաքներ և օվկիանոսներ․ամփոփիչ առաջադրանք

ДАТА:  АВТОР: ANJELABLEYANВ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 4

Լրացնել բաց թողնված բառերը՝

Օվկիանոսները չորսն են՝ Խաղաղ———-, Ատլանտյան—————, —Հնդկական— և ——Սառուցյալ————- օվկիանոսները: Ամենամեծը   Խաղաղ———  օվկիանոսն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Սառուցյալ—————-օվկիա­նոսն է:

Սահարա———  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսը———  աշխարհի ամենաերկար գետն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են Մայրցամաքներ—————: Մայրցամաքները —6—— են՝ Եվրասիա———, —Աֆրիկա———, Ավստրալիա——————, Անտարկտիդա—————, Հյուսիսային Ամերիկա————-, —Հարավային Ամերիկա——: Ամենամեծը Եվրասիան———- է:  Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան————- է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը —Ավստրալիան է——— է:

Карта мира с городами и странами