Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:
Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:
Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգվածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը:
Առաջադրանք․
1. Քանոնով չափիր համակարգչի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր:
Իմ համակարգչի երկարությունը 28.5 սանտիմետր է,285 մմ
- Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարությունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրերով և սանտիմետրերով:
- իմ քայլի երկարությունը 20 սմ է։
- Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրանում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամներով:
- իմ պայուսակում կա համակարգիչ։ Այն 400 գ է։