***Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,Քառասուն տարի իշխում էր Սասուն.Իշխում էր ահեղ, ու նըրա օրովՀավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռուԹնդում էր նրա հռչակն ահարկու,Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
***— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,Հետո չասեք՝ թե մենք քընած —Դավիթ գող-գող եկավ, գընաց…
***
Դարձե՛ք եկած ճանապարհովՁեր հայրենի հողը Մըսրա.Բայց թե մին էլ զենք ու զոռովՎեր եք կացել դուք մեզ վըրա,
Հորում լինեն քառսուն գազ խորԹե ջաղացի քարի տակին, —Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։
Էն ժամանակ աստված գիտի,Ով մեզանից կըլնի փոշման.Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։
